• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բենզեման Եվրոպայի թոփ 5 առաջնությունների լավագույն հարձակվողն է

Լուրեր

Բենզեման Եվրոպայի թոփ 5 առաջնությունների լավագույն հարձակվողն է
13.10.2021
1551 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Եվրոպայի թոփ 5 առաջնությունների լավագույն ռմբարկուն է։

Բենզեմայի հաշվին 9 գոլ և 8 գոլային փոխանցում կա գրանցված, որով նա ներկա պահին գերազանցում բոլոր եվրոպական հարձակողներին։ Նրա մոտակա հետապնդողները՝ Հոլանդն ու Լևանդովսկին 7-ական գոլի հեղինակ են դարձել։

Ցանկում 6 գոլով հայտնվել են նաև Սալահն ու Վարդին, որոնք ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուներն են, Իմոբիլեն ու Ջեկոն՝ Ա Սերիայի լավագույն ռմբարկուները, նաև Ջոնաթան Դևիդն ու Գայտան Լամբորդը՝ Լիգա 1-ից։