• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բենզեմա. «Նա ինձ իսկական վստահություն, մեծ մոտիվացիա է հաղորդում»

Լուրեր

Բենզեմա. «Նա ինձ իսկական վստահություն, մեծ մոտիվացիա է հաղորդում»
14.03.2022
7260 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ՊՍԺ-ի դեմ խաղից հետո, խոսել է Անչելոտիի՝ իր հասցեին ուղղված գովասանքի խոսքերի մասին։

«Ես շատ երջանիկ եմ ու հպարտ։ Նա ինձ իսկական վստահություն, մեծ մոտիվացիա է հաղորդում, որ ես օգնեմ թիմակիցներիս։ Նա ինձ շատ երջանիկ է դարձնում։

Թիմում միշտ կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխել խաղի ընթացքը, բայց չես կարող ամեն ինչ միայնակ անել։ Մեզ պետք է ֆուտբոլիստների օգնությունը, որոնք հիանալի փոխանցումներ են կատարում ու լավ շարժվում են։

Ես միշտ իմ թիմի մասին եմ խոսում, քանի որ գիտեմ՝ եթե իմ թիմը քրտնաջան աշխատում է, ապա ես նույնպես պիտի աշխատեմ»,- ասել է Բենզեման։