• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մոուրինյոն՝ Բեյլին. «Ուզում ես մնա՞լ, թե՞ վերադառնալ «Ռեալ» ու չխաղալ»

Լուրեր

Մոուրինյոն՝ Բեյլին. «Ուզում ես մնա՞լ, թե՞ վերադառնալ «Ռեալ» ու չխաղալ»
16.01.2021
1861 0

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Գարեթ Բեյլին «վախեցրել» է «Ռեալ» վերադարձով, եթե ուելսցին այնպես չխաղա, ինչպես ակնկալում է պորտուգալացի մասնագետը:

Ժոզե Մոուրինյոն լոնդոնյան ակումբի մարզման ժամանակ դիմել է Բեյլին՝ ակնարկելով, որ նա չի արդարացրել սպասելիքները «Տոտենհեմ» վերադառնալուց հետո:

«Ուզում ես այստե՞ղ մնալ, թե՞ վերադառնալ «Ռեալ Մադրիդ» ու ֆուտբոլ չխաղալ»,- համացանցում տարածված տեսանյութում լսելի է Մոուրինյոյի հարցը:

«Տոտենհեմի» կազմում Բեյլն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված