• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» պահանջել է տրամադրել «Բարսելոնայի» 2010-2018 թթ. ֆինանսական գործունեության հաշվետվությունները

Լուրեր

«Ռեալը» պահանջել է տրամադրել «Բարսելոնայի» 2010-2018 թթ. ֆինանսական գործունեության հաշվետվությունները
25.12.2025
71 0

«Ռեալի» ղեկավարությունը պահանջել է տրամադրել 2010-ից 2018 թվականների ընթացքում «Բարսելոնայի» ողջ գործունեության վերաբերյալ թղթերն ու փաստաթղթերը, հայտնում է AS-ը:

Մադրիդյան ակումբը պահանջում է.

  • 2010-2018 թթ. ժամանակահատվածի «Բարսելոնայի» ներքին աուդիտի փաստաթղթերի ամբողջական փաթեթը:
  • Ակումբի ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունները 2010-2018 թթ. համար:
  • Նույն ժամանակահատվածի հարկային կոմիտեի նիստերի հաշվետվությունները:

«Ռեալը» ցանկանում է պարզել, թե ինչու է «Բարսելոնան» միլիոնավոր եվրոներ վճարել մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2016-ից 2018 թվականներին ակումբը Նեգրեյրային վճարել է 1,4 միլիոն եվրո:

Հոկտեմբերի 28-ին հաղորդվել էր, որ Իսպանիայի դատախազությունը «Բարսելոնային» դատարան է կանչել որպես կասկածյալ կողմ՝ մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահի գործով:


Ամենակարդացված