• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Իսպանիայում հայտնաբերել են մի քանի օր առաջ կորած ֆուտբոլիստի մարմինը

Լուրեր

Իսպանիայում հայտնաբերել են մի քանի օր առաջ կորած ֆուտբոլիստի մարմինը
18.10.2023
1132 0

Իսպանիայում հայտնաբերել են «Կորդովայի» կիսապաշտպան Ալվարո Պրիետոյի մարմինը, հաղորդում է AS-ը:

18-ամյա իսպանացին կորել էր մի քանի օր առաջ: Վերջին անգամ նրան ողջ տեսել են Սևիլիայի Սանտա-Հուստա կայարանում: Ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերել են գնացքի երկու վագոնների արանքում:

«Մեր խորին ցավակցություններն Ալվարո Պրիետոյի ընտանիքին, ընկերներին և թիմակիցներին: Նրանք ունեն մեր բացարձակ աջակցությունը: Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր միացան մեզ այս ծանր ժամանակներում»,- ասվում է «Կորդովայի» գլխավոր տնօրենի տարածած հայտարարության մեջ:

Պրիետոն հանդես էր գալիս «Կորդովայի» երիտասարդական թիմում:


Ամենակարդացված