Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային։
Վերջինս հայտարարել էր, որ Մադրիդի «Ռեալը» իշխանության ունենալու զգացողություն ունի, միևնույն ժամանակ, իրենք պահպանում են իրենց ինքնությունը։
«Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որում այս հայտարարությունն արվել է, սակայն չեմ ցանկանում խորանալ դրա մեջ։ Մենք ազատության և դեմոկրատիայի զգացողություն ունենք։
Ենթադրում եմ, որ նրանք նույնպես ինչ–որ իշխանություն ունեն, այդ պատճառով էլ դա աշխատում է երկկողմանի»,– Ալոնսոյի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը։