• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալն» ու Ալոնսոն որոշում են կայացրել Ռոդրիգոյի ապագայի հարցով

Լուրեր

«Ռեալն» ու Ալոնսոն որոշում են կայացրել Ռոդրիգոյի ապագայի հարցով
03.07.2025
423 0

The Athletic–ի հաղորդմամբ՝ «Ռեալը» և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն դեմ չեն, եթե 24–ամյա բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա ակումբից։

«Արսենալն» արդեն բանակցություններ է սկսել մի քանի շաբաթ առաջ, սակայն հայտնի չէ դրա ընթացքի մասին։

Ռոդրիգոյի հայրը բողոքել էր որդու՝ խաղաժամանակի ոչ բավարար լինելու կապակցությամբ և կապված հարձակվողի անկայուն ելույթներով՝ «սերուցքայինները» դեմ չեն վաճառքի տարբերակին։

«Արքայական ակումբում» կարծում են նաև, որ Ռոդրիգոն մարզումների ժամանակ մոտիվացիայի պակաս է զգում։


Ամենակարդացված