Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինն այս ամառ կարող է փոխվել ակումբային գրանցումը, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Sportskeeda–ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Անդրե Օնանային փոխարինել Անդրեյ Լունինով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալն» արդեն ստացել է 15 միլիոն եվրոյի առաջարկ, սակայն ակնկալում է 20 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը մասնակցել է 14 հանդիպման, բաց թողել 19 գոլ և 6 անգամ դարպասն անառիկ պահել։