Մադրիդի «Ռեալը» հետևում է «Շտուտգարտի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկո Վոլտեմադեի ելույթներին, հաղորդում է Bild–ը։
Գերմանական ակումբը 23–ամյա ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։ Վոլտեմադեի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ատլետիկոն», «Բավարիան» ու «Չելսին»։
Ընթացիկ մրցաշրջամում Վոլտեմադեն մասնակցել է 33 խաղի, դարձել է 17 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։