Լուրեր

Վան Նիստելրոյը հերքել է Կապելոյի խոսքերը
18.10.2023
1111 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը հերքել է Ֆաբիո Կապելոյի խոսքերն առ այն, որ նախկինում մադրիդյան ակումբի հանդերձարանից ալկոհոլի հոտ էր գալիս:

«Ցանկանում եմ հերքել Ֆաբիո Կապելոյի որոշ արտահայտություններ: Պետք է ընդգծեմ, որ ես երբեք նրան չեմ ասել, որ «Ռեալի» հանդերձարանից ալկոհոլի հոտ էր գալիս: Այն շատ պրոֆեսիոնալ թիմ էր»,- Վան Նիստելրոյի խոսքը մեջբերում է ITASportPress-ը:

Հիշեցնենք, որ Վան Նիստելրոյը 2022 թվականից հուլիսից մինչև 2023 թվականի մայիսն աշխատել է որպես ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ՝ հաղթելով Նիդերլանդների գավաթն ու սուպերգավաթը: «Ռեալում» որպես ֆուտբոլիստ նա հանդես է եկել 2006 թվականի հուլիսի 28-ից մինչև 2010 թվականի հունվարի 24-ը:


Ամենակարդացված