«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի նշանակումը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
«Նա ցույց է տվել, որ հիանալի մարզիչ է։ Խաբի Ալոնսոն արդեն եղել է Մադրիդում, և դա առավելություն է նրա համար։ Նա գիտի, թե ինչ պատերազմներ է պետք մղել, իսկ որոնք՝ ոչ։ Մաղթում եմ նրան ամենայն հաջողություն։ Մեզ կապում է լավ բարեկամությունy և հաճելի հիշողություններy», - Գվարդիոլայի խոսքը փոխանցում է AS-ը։
Հիշեցնենք, որ Ալոնսոն նախկինում հանդես է եկել «սերուցքայիններ» կազմում՝ կիսապաշտպանի դիրքում, ինչպես նաև կատալոնացի մասնագետի հետ համատեղ աշխատել «Բավարիայում»։