Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին հրաշալի մարզավիճակով է մոտենում Աշխարհի ակումբային առաջնությանը։
25–ամյա ֆուտբոլիստը առանցքային ֆուտբոլիստ կլինի Խաբի Ալոնսոյի համար՝ ԱՄՆ–ում՝ մանավանդ հաշվի առնելով Կամավինգայի վնասվածքը, որի պատճառով նա բաց կթողնի առաջնությունը։
Չուամենին այս մրցաշրջանում հաղթել է 65.9% մենապայքարներում։ Ֆրանսիացին այս ցուցանիշով առաջատար է Եվրոպայի թոփ 5 առաջնություններում։