Լուրեր

Դոնարուման կարող է հայտնվել «Ռեալում»
11.06.2025
612 0

ՊՍԺ–ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է առաջիկայում հեռանալ ակումբից, քանի որ փարիզյան ակումբի հետ չի կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում, հաղորդում է La Repubblica–ն։

Նրա ծառայություններով հետաքրքված են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ ՊՍԺ–ն 40 միլիոն եվրո է գնահատում Դոնարումային։

Հիշեցնենք, որ Դոնարուման փարիզցիների կազմում հանդես է գալիս 2021 թվականից և ավարտված մրցաշրջանում մասնակցել է 40 հանդիպման, ընդունել 39 գոլ և 12 անգամ անառիկ պահել դարպասը։