• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ որքան աշխատավարձ կվաստակի Մոդրիչն Իտալիայում

Լուրեր

Հայտնի է՝ որքան աշխատավարձ կվաստակի Մոդրիչն Իտալիայում
05.06.2025
646 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պայմանագիր է համաձայնեցրել «Միլանի» հետ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ 39–ամյա խորվաթը 1+1 տարբերակով պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 3․5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ մայիսի 22–ին «Ռեալը» հայտարարեց, որ Մոդրիչը ԱԱԱ–ից հետո կհեռանա։ Մրցաշարը տեղի կունենա ԱՄՆ–ում՝ հունիսի 15–ից հուլիսի 13–ը։

Խորվաթ կիսապաշտպանը «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նա մադրիդյան ակումբում մասնակցել է 590 խաղի, դարձել 43 գոլի ու 95 գոլային փոխանցման հեղինակ։