Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Ջոբ Բելինգեմը պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստների խաղին է հետևում։
19–ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ չի հետևում իր ավագ եղբոր՝ Ջուդ Բելինգեմի ելույթներին։
– Ես հետևում եմ շատ ֆուտբոլիստների՝ մանավանդ կիսապաշտպանների խաղին։ Նախկինում սիրում էի դիտել, թե ինչպես է խաղում Մոդրիչը։ Երբ ժամանակ կա, պարզապես հաճույք եմ ստանում կենտրոնում նրա ելույթներից։.
– Իսկ եղբայրդ՞
– Ոչ, չեմ հետևում (ծիծաղում է): Նրա ներկայությունն արդեն բավարար է,– Ջոբի խոսքը մեջբերում է Madrid Xtra–ն։