• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Յուվենտուսը» Ռոնալդուին փոխարինելու համար դիտարկում է «Ռեալի» ֆուտբոլիստի թեկնածությունը

Լուրեր

«Յուվենտուսը» Ռոնալդուին փոխարինելու համար դիտարկում է «Ռեալի» ֆուտբոլիստի թեկնածությունը
27.08.2021
2999 0
«Յուվենտուսը» սկսել է Ռոնալդուին փոխարինող փնտրել: Թուրինցիները դիտարկում են «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի թեկնածությունը, հաղորդում է Marca-ն։

Եթե «սերուցքայինները» գնեն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը, ապա պատրաստ կլինեն բաց թողնել 30-ամյա բելգիացուն, որը վնասվածքների պատճառով կորցրել է տեղը հիմնական կազմում։

Անցյալ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 21 խաղի՝ դառնալով 4 գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նա «Ռեալի» հետ մինչև 2024 թվականը գործող պայմանագիր ունի կնքած։


Ամենակարդացված