• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալն» ու երկու անգլիական գրանդ հետաքրքրված են Նկունկուի ծառայություններով

Լուրեր

«Ռեալն» ու երկու անգլիական գրանդ հետաքրքրված են Նկունկուի ծառայություններով
04.10.2021
1620 0

«Լեյպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից։

Foot Mercato-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի գործակալը մի քանի թոփ ակումբների հետ քննարկում է հավանական տրանսֆերը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստով «Ռեալն» է հետաքրքրված, որը լավ հարաբերություններ է պահպանում գործակալ Պինի Զահավիի հետ՝ Դավիդ Ալաբայի տեղափոխությունից հետո։

Նրանով նաև «Չելսին» ու «Սիթին» են հետաքրքրված։ Թոմաս Տուխերը, որը ներկայումս գլխավորում է «Չելսին», Նկունկուին ծանոթ է ՊՍԺ-ում համատեղ աշխատանքից։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։


Ամենակարդացված