Լուրեր

Նաչոն կարող է 4 խաղով որակազրկվել
02.10.2023
1470 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն կարող է որակազրկվել Լա լիգայի 4 խաղով: Այսպիսով, «Արքայական ակումբի» ավագը ռիսկի է դիմում բաց թողնել «Օսասունայի», «Սևիլիայի», «Բարսելոնայի» և «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղերը:

Վերջնական որոշումը, թե քանի խաղ է որակազրկվելու Նաչոն, կկայացվի, ելնելով Պորտուի առողջական վիճակից, որի նկատմամբ կանոնները խախտել էր իսպանացին: