• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում

Լուրեր

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում
04.12.2023
2338 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով, հաղորդում է Relevo-ն:

«Սերուցքայինների» գլխավոր տրանսֆերային նպատակը 2024-ին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է, սակայն մադրիդցիներն ուշադիր հետևում են նաև Էրլինգ Հոլանդին:

Նորվեգացին մտերմիմներին նույնպես ասել է, որ երազում է մի օր ճերմակ մարզաշապիկը կրելու մասին:

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս նախորդ տարվանից և ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման, դարձել 14 գոլի հեղինակ:


Ամենակարդացված