1997 թվականի նոյեմբերի 11–ին կյանքից հեռացել է Պաբլո Էրնանդես Կորոնադոն՝ «Ռեալի» ֆուտբոլիստ, մարզիչ և տեխնիկական տնօրեն։
Կորոնադոն «Արքայական ակումբի» պատմության կարևորագույն անձերից մեկն էր 20–րդ դարի առաջին կեսում։
Նրա շնորհիվ թիմում հանդես են եկել Սամորան, Կինկոսեսը, Սիրոակոն, Օլիվարեսը և այլ մեծագույն ֆուտբոլիստներ։
Կորոնադոն այն մարդկանցից մեկն է, ում շնորհիվ «Ռեալը» կարողացավ հաղթահարել Իսպանիայում քաղաքացիական պատերազմի հետևանքները։
Հայերեն