• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալում» կարծում են, որ Վինիսիուսը գերազանցում է Մբապեին

Լուրեր

«Ռեալում» կարծում են, որ Վինիսիուսը գերազանցում է Մբապեին
15.05.2023
4428 0

Մարզական ԶԼՄ-ներում սկսել են հերթական անգամ խոսել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին: Լրագրողները կարծում են, որ «սերուցքայինները» պատրաստ են արդեն առաջիկա ամռանը թիմ հրավիրել 24-ամյա ֆուտբոլիստին:

Այնուամենայնիվ, այս հարցում մադրիդցիներն իրենց կարծիքը չեն փոխել՝ ակումբում չեն մտածում ինչպես Մբապեի, այնպես էլ ՊՍԺ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելու մասին: «Ռեալի» այսօրվա ռազմավարության մեջ չկա ֆրանսիացուն թիմ հրավիրելու միտք:

Բացի այդ, ակումբում կարծում են, որ նրանք արդեն ունեն ֆուտբոլիստ, որը գերազանցում է Մբապեին՝ Վինիսիուսը: Բրազիլացի հարձակվողն ավելի շատ ու ավելի լավ է խաղում քան ֆրանսիացին, ինչն արտացոլված է Չեմպիոնների լիգայի վիճակագրությունում՝ 11 հանդիպում, 7 գոլ և 5 ասիստ Վինիսիուսի կողմից, իսկ Մբապեն մասնակցել է 8 խաղի, խփել 7 գոլ և կատարել 3 ասիստ:


Ամենակարդացված