• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ֆաբրեգասը մատնանշել է Խաբի Ալոնսոյի գլխավոր դժվարությունը «Ռեալում»

Լուրեր

Ֆաբրեգասը մատնանշել է Խաբի Ալոնսոյի գլխավոր դժվարությունը «Ռեալում»
25.12.2025
61 0

Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը նշել է «Ռեալում» Խաբի Ալոնսոյի հիմնական խնդիրը:

«Բոլորը շատ լավն են: Բոլորն արժանի են խաղալու: Բոլորը կարծում են, որ պետք է դուրս գան խաղադաշտ: Բոլորն էլ մտածում են, որ հենց իրենք պարտավոր են տարբերություն ստեղծել: Բոլորն արժեցել են 50-ական միլիոն: Բոլորը հանդես են գալիս իրենց հավաքականներում: Սրա հետ գլուխ հանելը, թերևս, ամենաբարդն է այդ ամենից», - Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Այս պահին «Ռեալը» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում՝ իր հաշվին գրանցելով 42 միավոր: Թիմը առաջատար «Բարսելոնայից» հետ է մնում վեց միավորով: Չեմպիոնների լիգայում մադրիդյան ակումբը մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է:


Ամենակարդացված