• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

Լուրեր

«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն
11.11.2025
423 0

«Մանչեսթեր Սիթին» և «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված են «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաիի ծառայություններով, հաղորդում է Diario AS–ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկու ակումբներն էլ հետևում են 25–ամյա ֆուտբոլիստին։ Անգլիական ակումբը կարող է ավելի լավ ֆինանսական պայմաններ առաջարկել։

2025/256 մրցաշրջանում Դոմինիկը 16 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30–ը։

Transfermarkt–ը 85 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


Ամենակարդացված