Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի փոփոխության հարցով խորհուրդ է տվել «Արքայական ակումբի» բրազիլացի հարձակվող Էնդրիկին։
«Էնդրիկը պետք է քննարկումներ ունենա Մադրիդի «Ռեալի» հետ և հասկանա՝ ինչն է իր համար ավելի լավ։ Նա դեռ շատ երիտասարդ է։
ԱԱ–2026–ը վերջինը չի լինելու նրա համար, նա իրոք կարող է մասնակցել ԱԱ–2026–ին, քանի որ ունի անհրաժեշտ որակներ, սակայն նա կարող է նաև մասնակցել ԱԱ–2030–ին և ԱԱ–2034–ին։ Անգամ ԱԱ–2038–ը չի բացառվում»,– Անչելոտիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 19–ամյա հարձակվողը մասնակցել է «Ռեալի» մեկ խաղի, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Հայերեն