• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բենզեման ցանկանում է մասնակցել ՊՍԺ-ի դեմ խաղին, բայց Անչելոտին որոշում կկայացնի վերջին պահին

Լուրեր

Բենզեման ցանկանում է մասնակցել ՊՍԺ-ի դեմ խաղին, բայց Անչելոտին որոշում կկայացնի վերջին պահին
14.02.2022
3786 0

Մադրիիդ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ կայանալիք խաղին հարցականի տակ է։

34-ամյա ֆրանսիացին ցանկանում է խաղալ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջին պահին կկայացնի որոշում։ Կարիմն այսօր թիմի հետ մեկնել է Փարիզ։

Հարձակվողը հունվարի 23-ից մկանային խնդիրների պատճառով երեկ լիարժեք մարզման չի մասնակցել։

Դեռ չկա վստահություն, որ Բենզեման պատրաստ կլինի 90 րոպե անցկացնել խաղադաշտում։

ՊՍԺ- «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 23։59-ին։


Ամենակարդացված