Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն արձագանքել է «Պաչուկայի» դեմ խաղում (3:1) կարմիր քարտ ստանալուն։
«Սա մրցաշարի այն սկիզբը չէր, որի հույսն ունեի, սակայն ես չեմ կասկածում, որ կարող եմ փոխել իրավիճակը։ Պետք է ավելի քրտնաջան աշխատեմ, որպեսզի կարողանամ աճ գրանցել։ Շնորհակալ եմ բոլորին՝ հաղորդագրությունների համար»,– գրել է «Ռեալի» ֆուտբոլիստը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Ասենսիոն հանդերձարան ուղարկվեց հանդիպման 7–րդ րոպեին, սակայն «Ռեալը» կարողացավ 10 հոգով վստահ հաղթանակ տոնել և հունիսի 27–ին կմրցի «Զալցբուրգի» դեմ։