Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խոսել է անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր–Առնոլդի՝ «Լիվերպուլից» մադրիդյան ակումբ տեղափոխության մասին։
«Տրենտը շատ բաների է հասել Պրեմիեր լիգայում, բայց «Ռեալի» պահանջկոտությունը․․․շուտով նա կհասկանա։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նա կանի իր ուժերի հնարավորը»,– Բեյլի խոսքը մեջբերում է Sky Sports–ը։
Հիշեցնենք, որ 26–ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» կրում է 12 համարի մարզաշապիկը։