Հոդվածներ

Լուկաս Վասկես․ «Տիտղոսը մոտ է»
22.04.2024
1019 0

Մադրիդի Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-2) հարցազրույց է տվել Realmadrid TV–ին։

«Չնայած Մանչեսթերում հոգնեցուցիչ խաղին, թիմը կրկին բնավորություն ցույց տվեց և հիանալի հանդիպում անցկացրեց։ Հաղթանակ, որը մեզ առավելություն է տալիս։ Տիտղոսը մոտ է»։

«Ռեալ Մադրիդի» ԴՆԹ–ն

«5 րոպե էր մնացել հանդիպման ավարտին, մենք իրար ասացինք, որ պատրաստվում ենք հաղթել։ Սա է այս ակումբի և գերբի մտածելակերպը։ Մենք միշտ ցանկանում ենք հաղթել և պայքարել մինչև վերջ, մենք երբեք չենք հանձնվում»։

Հոգնածությունը ՉԼ–ից հետո

«Մենք գիտեինք, որ այս խաղը եզրափակիչի պես է և թիմը հաղթանակի կարիք ունի։ Մենք հասանք դրան, հրաշալի աշխատանք կատարեցին և բոլորս շատ երջանիկ ենք»։

Իր ելույթը

«Շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգնել։ Այսօր շատ բաներ լավ ընթացք ունեցավ և դա շատ կարևոր է բոլորի համար»։

Առավելությունն առաջնությունում

«Դա մեր աշխատանքի մասին է խոսում։ Մենք շատ լավ առաջնություն ենք անցկացնում և պետք է ավարտին հասցնենք ամեն ինչ։ Եկեք անենք դա»։


Ամենակարդացված