beIN Sports-ը պնդում է, որ գնդակը չէր հատել դարպասային գիծը երեկ կայացած «Էլ Կլասիկոյի» վիճահարույց դրվագում ու ներկայացրել է գրաֆիկական ապացույց:
Յամին Լամալի հարվածից հետո Անդրեյ Լունինը սեյվ էր կատարել դարպասային գծի վրա, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պահանջել էին գոլ արձանագրել, սակայն հանդիպման մրցավարը, կապ հաստատելով VAR-ի սենյակի հետ, հայտնել էր, որ դարպասի գրավում չկա:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» հաղթել էր 3-2 հաշվով ու Լա լիգայի ավարտից 6 տուր առաջ 11 միավորի առավելություն ունի «Բարսելոնայի» նկատմամբ:
Fanat, Realmadrid.am