Հոդվածներ

Էնդրիկն ու ընկերուհին յուրահատուկ պայմանագիր են կնքել
20.04.2024
1205 0

Մադրիդի «Ռեալի»  նորեկ Էնդրիկը պատմել է, որ յուրահատուկ պայմանագիր է կնքել իր ընկերուհու հետ:

Relevo-ի հաղորդմամբ՝ կա մի քանի կետ, որոնք խախտելու դեպքում զույգը տույժ պետք է վճարի, ինչը կարող է լինել նվերի տեսքով:

Նրանք պետք է պահպանեն էմոցիոնալ կապը ու միմյանց նկատմամբ հարգանքը, չպետք է վիճեն հասարակության աչքի առաջ, ցանկացած խնդիր պետք է հարթվի նույն օրը՝ առողջ խոսակցության միջոցով: Երիտասարդներն իրավունք չունեն միմյանց պատասխանեն հակիրճ, օգտագործել «OK» կամ նմանատիպ բառեր:

Պարտավոր են իրար ասել «սիրում եմ քեզ»:

Էնդրիկն արդեն Airpods է նվեր ստացել, քանի որ Գաբրիել Միրանդան խախտել է պայմանագրի դրույթներից մեկը: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված