Հոդվածներ

Կուրտուան կոշտ քննադատության է ենթարկել իր խաղընկերներին
26.10.2022
4962 0

Երեկ «Ռեալը» կրեց մրցաշրջանում իր առաջին պարտությունը՝ 3-2 հաշվով զիջելով «Լայպցիգին»։ 

Հանդիպման առաջին 18 րոպեների ընթացքում դաշտի տերերին հաջողվեց երկու գնդակ ուղարկել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարխասը։ 

Վերջին անգամ «Սերուցքայինները» երկու գոլ բաց էին թողել նախորդ մրցաշրջանում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ 

Խաղից հետո Տիբո Կուրտուան բավական կոշտ քննադատության է ենթարկել իր խաղընկերներին։ 

«Որպես դարպասապահ ես զգացի, որ մենք խաղի մեջ չէինք։ Մենք պարտվեցինք շատ դրվագներում, քանի որ ինտենսիվ չէինք գործում։

Խաղադաշտ էինք դուրս եկել քնած վիճակում ու խաղում էինք առանց ագրեսիայի։ 

Պահեստայինների նստարանին կան այլ ֆուտբոլիստներ, եթե դուք ավելիին ունակ չեք». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված