Հոդվածներ

Marca. Վինիսիուսի ապագան «Ռեալում» Մբապեի տեղափոխությունից հետո
09.04.2024
867 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը չի պատրաստվում հեռանալ թիմից Կիլիան Մբապեի տեղափոխությունից հետո ու չի դիտարկում ոչ մի առաջարկ, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» նույնպես մտադիր չէ հրաժեշտ տալ բրազիլացուն ու նրան համարում է ապագայի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը: 

Միակ խնդիրն այն է, որ երկու խաղացողներն էլ իրենց լավագույն որակները ցույց են տալիս՝ հանդես գալով հարձակման ձախ գծում: Ակումբում կարծում են, որ այս խնդիրը հեշտությամբ կլուծի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 խաղ՝ դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված