Հոդվածներ

«Ռեալը» պատ է շարելու Հոլանդի առջև
08.04.2024
949 0

Marca պարբերականի անդրադարձը ՉԼ–ի քառորդ եզրափակիչում կայանալիք «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» առաջին խաղում (09.04, 23:00):

«Ինչպես «Ռեալ Մադրիդը», այնպես էլ «Մանչեսթեր Սիթին» կարող են գլուխ գովել այս մրցաշրջանում լավ արդյունքների համար․ «սերուցքայինները» Լա լիգայում առաջատար են 30–րդ տուրից հետո, իսկ «քաղաքայինները» երրորդ հորիզոնականն են զբաղեցնում ԱՊԼ–ում։

 «Ռեալ Մադրիդը» դեռ ավելի հուսալի են իրենց դրսևորել մրցակցից։ Պետք է սկսել նրանից, որ Անչելոտիի սաները առաջնությունում միայն մեկ խաղ են պարտվել, իսկ Գվարդիոլայի թիմը՝ 3։ «Սերուցքայինների» հաջողության գաղտնիքը հարձակման մեջ է։

«Ասթոն Վիլայի» դեմ խաղից հետո անգլիացները 67 գոլ են խփել, իսկ իսպանացիները՝ 66, սակայն «Ռեալն» ընդամենը 20 գոլ է բաց թողել,  իսկ «Սիթին»՝ 20։ Միայն մեկ առաջատար կա, որը ավելի քիչ է բաց թողելել՝ Խաբի Ալոնսոյի «Բայերը»՝ 27 խաղում 19 գնդակ։ «Բայերը» նաև միակ անպարտելի թիմն է, մեկ պարտություն կրել են ՊՍԺ–ն, «Ինտերը» և «Ռեալ Մադրիդը»։

«Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նոր դիմակայությունից առաջ ինչ–որ բան փոխվել է նախորդ տարվա համեմատ, երբ Ռյուդիգերը կանգնեցրեց Հոլանդին առաջին խաղում, երբ մեկնարկային կազմում էր հայտնվել հանգամանքների բերումով՝ Միլիտաոյի որակազրկման պատճառով։

Պատասխան խաղում (0-4) Ռյուդիգերը պահեստայինների թվում էր, իսկ պաշտպանության կենտրոնում խաղում էին Ալաբան և Միլիտաոն։ Հիմա Ռուդիի տեղը մեկնարկային կազմում չի քննարկվում։ Գերմանացին անձեռնմխելի է Կառլո Անչելոտիի համար՝ ավելի շատ «Ռեալում» ցուցադրած խաղի, քանի որ վնասվածքների պարագայում էլ թիմի պաշտպանությունը լավագույններից մեկն է Եվրոպայում։

Բացի այդ, չպետք է մոռանալ նոր սխեմայի և Բելինգեմի առկայության մասին, որի շնորհիվ հիմա մեծ տարածություն է ծածկվում, քան նախորդ տարի 4–3–3–ի պարագայում։ Կենտրոնում կարևոր դեր են խաղում Վալվերդեն, Չուամենին ու Կամավինգան և ազատություն ստացած Կրոսը։

Ջուդի, Վինիսիուսի և նախևառաջ Ռոդրիգոյի աշխատանքը նույնպես պետք է նշել, երբ խոսքը պաշտպանության մասին է»։


Ամենակարդացված