Հոդվածներ

Հայտնի է, որ դեպքում Միլիտաոն կխաղա «Սիթիի» դեմ
03.04.2024
2213 0

Կառլո Անչելոտին ցանկանում է, որ վնասվածքից նոր ապաքինված Էդեր Միլիտաոն մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ դիմակայությանը:

Marca-ի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետը բրազիլացուն խաղադաշտ դուրս կբերի Գվարդիոլայի թիմի դեմ, եթե նա գտնվի իր լավագույն մարզավիճակում:

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիրը վիճարկեն երկխաղյա դիմակայությամբ: Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված