Հոդվածներ

«Ռեալն» աջակցել է Մբապեին
02.04.2024
3235 0

Չնայած այն հանգամանքին, որ Մադրիդի «Ռեալում» ի սկզբանե հասկացել են, որ ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական ԶԼՄ–ների կողմից ճնշման կենթարկվի երբ պարզ դառնա, որ այս ամառ հեռանալու է փարիզյան ակումբից, այնուամենայնիվ, «սերուցքայինները» անհանգստացած են 25–ամյա ֆուտբոլիստի հասցեին ուղղված քննադատությունների տարափից, հաղորդում է Sport.es–ը։

Մադրիդյան ակումբն արդեն կապ է հաստատել Մբապեի հետ և աջակցություն հայտնել նրան։

Հիշեցնենք, որ ֆրանսիական ԶԼՄ–ները ակտիվորեն քննադատում էին ֆուտբոլիստին այն բանից հետո, երբ նա դժգոհ էր Լիգա 1–ի 27–րդ տուրում կայացած «Մարսելի» դեմ խաղում (0-2) փոխարինվելու համար։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Մբապեն «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։


Ամենակարդացված