• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Diario Sport. «Բարսելոնայի» հանդերձարանում շարունակում են հավատալ «հրաշքին»

Հոդվածներ

Diario Sport. «Բարսելոնայի» հանդերձարանում շարունակում են հավատալ «հրաշքին»
01.04.2024
3018 0

«Բարսելոնայի» հանդերձարանում շարունակում են հավատալ, որ թիմը կհաղթի Իսպանիայի առաջնությունում, սակայն գերադասում են չխոսել այդ մասին, հայտնում է Diario Sport-ը:

Լա լիգայի 30-րդ տուրում «Ռեալը» հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» ու վերականգնեց կատալոնական ակումբի հետ ունեցած 8 միավորի տարբերությունը: 

«Բարսայում» կարծում են, որ հիմա ամեն ինչ «Ռեալի» ձեռքերում է, սակայն իրենք պարտավոր են անհարմարություններ պատճառել «Արքայական ակումբին»:

Հիշեցնենք, որ 32-րդ տուրում թիմերը Իսպանիայի առաջնության երկրորդ «Էլ Կլասիկոն» կանցկացնեն ընթացիկ մրցաշրջանում՝ ուժերը պարզելով «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված