Հոդվածներ

Ազարը որոշել է՝ որտեղ է շարունակելու կարիերան
12.12.2022
2731 0

«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից: Նա հայտնել էր, որ պատրաստ է հեռանալ Մադրիդից, եթե ակումբը իր ծառայություններով հետաքրքրություն չցուցաբերի:

FootMercato-ի հաղորդմամբ՝ բելգիացու՝ կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը ամերիկյան MLS-ն է: 

Ազարը «Ռեալի» գույները պաշտպանում է 2019 թվականից ու անցկացրած 72 խաղում խփել է 7 գոլ և կատարել 11 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված