Հոդվածներ

«Ռեալը» սկսել է նախապատրաստվել «Ատլետիկոյի» դեմ խաղին
10.12.2021
1649 0

Երեկ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայանալիք հանդիպմանը։ Այն տեղի կունենա կիրակի օրը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ 

Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները երկու տարբեր խմբերով գնդակով վարժություններ են կատարել։ Դրան հաջորդել են տակտիկական և պրեսինգի վարժությունները։ Իսկ ահա մարզման ավարտին տեղի կայացել են հանդիպումներ փոքր խաղադաշտերում։ 

Կարիմ Բենզեման և Դանի Սեբալյոսը մարզվել են անհատական ծրագրով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված