• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վերադարձավ արմատներին և սկսեց պաս պահել․ Բրահիմ Դիաս՝ անակնկալը «Ռեալից»

Հոդվածներ

Վերադարձավ արմատներին և սկսեց պաս պահել․ Բրահիմ Դիաս՝ անակնկալը «Ռեալից»
17.03.2024
3052 0

Վերջին ժամանակներս Բրահիմ Դիասը դարձել է Իսպանիայի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը․ փետրվար ամսվա լավագույնը ճանաչվեց «Ռեալում», փոխեց հավաքականը և հանկարծ սկսեց պաս պահել։

Real Marid TV–ն հայտնել էր, որ նա «Օսասունայի» դեմ (4-2) խաղացել է դատարկ ստամոքսով։ Նույնը կարելի է ասել նաև Անտոնիո Ռյուդգերի և Ֆերլան Մենդիի մասին։

Հաշվի առնելով այն փաստը, որ 24–ամյա հարձակվողը հասակ է առել եվրոպական ընտանիքում և որևէ կրոնական հետաքրքրվածություն չի ցուցաբերել, երկրպագուները զարմացել են։

Ֆուտբոլիստն արդեն հայտարարել է․ «Ես պետք է արաբերեն սովորեմ։ Մի քանի արտահայտություն գիտեի, բայց մոռացել եմ, քանի որ շատ երիտասարդ տարիքում եմ տեղափոխվել Անգլիա։ Ես հաստատ կսովորեմ»։

Երիտասարդի տրամադրվածությունից կարելի է միայն եզրակացնել, որ Վալիդ Ռեգրարիի թիմում նրա հարմարվելը ժամանակի հարց է։


Ամենակարդացված