• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսը նժույգ է գնել, որը մասնակցելու է Տոկիոյի օլիմպիական խաղերին

Հոդվածներ

Ռամոսը նժույգ է գնել, որը մասնակցելու է Տոկիոյի օլիմպիական խաղերին
05.01.2021
1754 0

Գաղտնիք չէ, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ձիերի սիրահար է: 

Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացին նժույգ է գնել, որը մասնակցելու է Տոկիոյի օլիմպիական խաղերին:

Էլիանտե Զետը 8-ամյա զտարյուն նժույգ է, որը օլիմպիական խաղերի ընթացքում պատկանելու է իսպանացի Սերխիո Ալվարես Մոյային:

«Շատ անհանգստացած էի Էլիանտեի ապագայով: Ինձ համար մեծ պատիվ է Սերխիո Ռամոսի հետ համագործակցությունը, մի ֆուտբոլիստի, ով բոլոր ժամանակների լավագույններից մեկն է, սիրում է ձիերին և էլիտար սպորտը: Վստահ եմ՝ մեծ բավականություն կստանանք ու, անպայման, հաջողության կհասնենք»,- եզրափակել է Մոյան:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված