Հոդվածներ

«Ռեալը» սկսել է աշխատել Վինիսիուսի նոր պայմանագրի վրա
09.01.2025
934 0

«Ռեալը» սկսել է աշխատել Վինիսիուսի նոր պայմանագրի վրա։

Relevo-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» ցանկանում են լուծել բրազիլացու նոր պայմանագրի հարցը մինչ մրցաշրջանի ավարտը, ու առաջիկայում կողմերի միջև բանակցությունները նոր ընթացք կստանան։

Նշվում է, որ «Ռեալի» գլխավոր մտավախությունը Սաուդիան Արաբիան է, որտեղից պատրաստ են 5 տարվա համար 1 մլրդ եվրո առաջարկել բրազիլացուն։ Այնուամենայնիվ «Ռեալում» հանգստություն են պահպանում և հույս են դրել ֆուտբոլիստի սպորտային ամբիցիաների ու 1 մլրդ եվրո հրաժարագնի վրա։

Բացի այդ նշվում է նաև, որ ամռանը Վինին ցանկացել է փոխել ակումբային գրանցումը, որպեսզի փոխի կարգավիճակը, սակայն արդյունքում որոշել է մնալ թիմում։ Չնայած այդ ամենին, Սաուդիան Արաբիայում չեն դադարում հավատալ ու հույս ունեն վաղ թե ուշ իրենց մոտ տեսնել բրազիլացուն։

Վինիսիուսի գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2027 թվականը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված