Հոդվածներ

Երազանքն արդեն իրականություն է. հայտնի են 5–րդ քուիզի հաղթողները
08.03.2024
1800 0

Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի կազմակերպած չորրորդ ինտելեկտուալ քուիզի հաղթողները հայտնի են, որոնց կարող եք տեսնել՝ անցնելով հետևյալ հղմամբ:

1-ին տեղը զբաղեցրած օգտատերը արժանանում է ուղևորության Մադրիդի «Ռեալի» տնային խաղին՝ համաձայն մասնակցության դրույթների և պայմանների։ Երազանքն արդեն իրականություն է։

2-6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան Մադրիդի «Ռեալի» 2023/24 մրցաշրջանի տնային մարզաշապիկներ, իսկ 7-16-րդ տեղերը՝ թիմի տարբերանշանով դրոշներ։

Հաղթողների հետ կապ կհաստատվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։


Շնորհավորում ենք հաղթողներին, ինչպես նաև հիշեցնում, որ այսօր կմեկնարկի 6–րդ քուիզը, որի հաղթողները նույնպես հնարավորություն կստանան ներկա լինել «Արքայական ակումբի» տնային խաղին, իսկ 2-16-րդ տեղերը կարժանանան վերոհիշյալ մրցանակներին։

6-րդ քուիզը կավարտվի հաջորդ ուրբաթ` 10:00-ին։ Մասնակցելու համար անցե՛ք հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ կանոնները խախտողներն ու մի քանի օգտահաշիվներով մասնակցողները կարգելափակվեն կայքից, իսկ նրանց հաղթանակները կչեղարկվեն:

Մաղթում ենք հաջողություն։

Hala Madrid y Nada Mas!

Առաջին քուիզի արդյունքները կարող եք տեսնել՝ ԱՅՍՏԵՂ

Երկրորդ քուիզի արդյունքները կարող եք տեսնել՝ ԱՅՍՏԵՂ

Երրորդ քուիզի արդյունքները կարող եք տեսնել՝ ԱՅՍՏԵՂ

Չորրորդ քուիզի արդյունքները կարող եք տեսնել՝ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված