Հոդվածներ

Ո՞վ է Վալվերդեի 4-ամյա որդու սիրելի խաղացողը «Ռեալում»
08.03.2024
2363 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն պատմել է, որ իր 4-ամյա որդու սիրելի ֆուտբոլիստը Վինիսիուս Ժունիորն է:

«Նա հիանալի խաղացող ու հիասքանչ մարդ է: Վինին անհավանական է, սակայն չի կարող անդադար վազել 90 րոպե: Նա մեզ թարմ է պետք հարձակման գծում: Կցանկանայի ասել, որ որդուս կուռքն եմ, սակայն դա այդպես չէ. նա «Ռեալի» խաղերը դիտում է միայն Վինիի համար: Բոլոր դեպքերում շատ երջանիկ եմ, որ այդպես է»,- ուրուգվայցու խոսքը փոխանցում է Madrid Universal-ը:


Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված