Հոդվածներ

Կուրտուա. «Ինքնամեկուսացման ընթացքում կարողացա լավ հանգստանալ»
31.12.2020
1631 0

Տիբո Կուրտուան Sporza-ի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է ավարտվող տարվա և կարանտինի մասին։

2020-ի մասին։ 

«Անձամբ ես չեմ կարող դժգոհել 2020-ից։ Արդեն հունվարին մենք կարողացանք նվաճել Իսպանիայի սուպերգավաթը՝ եզրափակչում հաղթելով «Ատլետիկոյին», իսկ ես հետխաղյա 11 մետրանոցների ընթացքում կարողացա օգնել թիմին։ Արդեն կարանտինից հետո մենք հաղթեցին Կլասիկոյում և դարձանք Պրիմերայի չեմպիոններ»։

Կարանտինի մասին։ 

«Ինքնամեկուսացման ընթացքում կարողացա լավ հանգստանալ։ Լավ է, որ հնարավորություն ունես երկու ամիս մարմնիդ հանգստանալու հնարավորություն տալ։ Այդ ընթացքում մենք լավ պատրաստվեցինք և կարողացանք հաղթել Լա Լիգան». ասել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված