• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Տորգան Ազար. «Էդենը ամեն ինչ կանի Իտալիայի դեմ խաղին մասնակցելու համար»

Հոդվածներ

Տորգան Ազար. «Էդենը ամեն ինչ կանի Իտալիայի դեմ խաղին մասնակցելու համար»
30.06.2021
1882 0

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Տորգան Ազարը խոսել է իր եղբոր՝ Էդեն Ազարի ֆիզիկական վիճակի մասին, ով Պորտուգալիայի դեմ խաղում վնասվածք էր ստացել։ 

«Էդենը արդեն իրեն բավականին լավ է զգում։ Այսօր նա մարզում է անցկացրել մարզասրահում։ 

Նա շատ է ցանկանում մասնակցել Իտալիայի դեմ խաղում։ Ցանկանում է օգնել թիմին և կարևոր դեր ունենալ այդ խաղում։ Նա ամեն ինչ կանի այդ խաղին մասնակցելու համար, բայց ամեն բան մարզ կլինի միայն ուրբաթ օրը։ 

Էդենը կարևոր է այս հավաքականի համար։ Նա վերահսկում է գնդակը, կարող է հանգստացնել խաղն ու վտանգավոր պահեր ստեղծել։ Պորտուգալիայի դեմ խաղում նա իրեն լավ դրսևորեց։ Առանց որևէ վախի մտնում էր պայքարի մեջ և յուրաքանչյուր դրվագում պայքարում գնդակի համար։ 

Բոլորս հուսով ենք, որ նա կկարողանա մասնակցել Իտալիայի դեմ խաղին». նշել է Տորգան Ազարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված