Հոդվածներ

Մբապեի տրանսֆերը շատ մոտ է ձախողվելուն
30.08.2021
3562 0

Մեծ հավանականությամբ Կիլիան Մբապեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը։ 

Marca-ի փոխանցմամբ, «ՊՍԺ»-ի ղեկավարությանը չի բավարարում «Ռեալի» երկրորդ առաջարկը նույնպես։ «Սերուցքայինները» 170 մլն եվրո ու ևս 10 մլն եվրո բոնուսների տեսքով առաջարկել էին ֆրանսիացու տրանսֆերի համար

Ֆրանսիական ակումբում գտնում են, որ նման տրանսֆերի համար «Ռեալը» պետք է ավելի շատ վճարի և մտադիր չեն ներկայիս առաջարկի պայմաններում հրաժարվել իրենց աստղից։ 

Միևնույն ժամանակ «Ռեալը» չի պատրաստվում ավելի շատ վճարել, և եթե այս երկու օրվա ընթացքում ակումբներից մեկը չփոխի իր դիրքորոշումը, ապա Մբապեն կմնա «ՊՍԺ»-ում։ 

Անձամբ Մբապեն լուռ հետևում է իրադարձությունների զարգացմանը, սակայն Marca-ի փոխանցմամբ, ամեն բան գնում է նրան, որ 22-ամյա ֆուտբոլիստը կմնա իր ներկայիս թիմում։

Ֆրանսիական ակումբում հույս ունեն Մբապեին պահել թիմում և մեկ տարվա ընթացքում փորձել համաձայնության հասնել պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ։ Հիշեցնենք, որ այն ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված