• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Մենք շատ վնասվածքներ ունենք, բայց մեր կազմի հետ ամեն բան կարգին է»

Հոդվածներ

Անչելոտի. «Մենք շատ վնասվածքներ ունենք, բայց մեր կազմի հետ ամեն բան կարգին է»
17.01.2024
1722 0

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում կմրցի «Ատլետիկոյի» հետ (19.01.2024 00:30):

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Ֆուտբոլիստների հետ ամեն բան կարգին է, սակայն վաղը վաղը դժվար է լինելու, անգամ Սուպերգավաթի խաղից դժվար: «Ատլետիկոն» շատ լավ է հանդես գալիս սեփական հարկի տակ, կարևոր հանդիպում է լինելու և մենք մտադրված ենք հաղթելու»:

«Մենք շատ վնասվածքներ ունենք, բայց մեր կազմի հետ ամեն բան կարգին է: Մարզումները միշտ անցկացվում են ինտենսիվ ռիթմով և դա տեսանելի է մեր խաղից: Բացի այդ, ինձ շատ դուր է գալիս մթնոլորտը: Բոլորը մոտիվացված են»:

Ռոդրիգոն հայտավորված կլինի հանդիպմանը, չնայած նա պետք է փոքր-ինչ հանգստանա: Լուկասը խաղադաշտ կվերադառնա ուրբաթ օրը»:

«Ատլետիկոն» վաղը մեզ համար պատվո միջանցք չի կազմելու Սուպերգավաթում հաղթանակի համա՞ր, մենք հարգում ենք մրցակցի որոշումը և այդ թեմայով առանձնապես հետաքրքրված չենք»:

«Ատլետիկոյի» նախորդ հաղթանակնե՞րը, յուրաքանչյուր խաղ ունիկալ է: Վաղվա խաղը անցկացվելու է գավաթի շրջանակներում: Վաղվա խաղից առաջ նախորդ հաղթանակները ոչ մի կապ չունեն»:

«Միլանում» հանդես գալուց հետո Բիահիմն ավելի լավն է դարձել և ֆիզիկապես ավելի ուժեղ է, ինչպես նաև լավացրել է տակտիկական գիտելիքները: Նա շատ է օգնում մեր թիմին»:

«Ես այդպես էլ չհասկացա՝ որ դիրքն է Վալվերդեի համար ավելի լավ: Նրանից հարցրել եմ, սակայն նա նույնպես չի կարողացել պատասխանել այդ հարցին: Ֆեդեն պարզապես ցանկանում է խաղալ և նա շատ կարևոր է մեզ համար»:

«Կարվախալն» իր դիրքի մաեստրոն է»:

«Մենդին շատ լավն է, ամռանը լրանում է նրա պայմանագի՞րը, ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ»:

«Մենք լավ մրցաշրջան ենք անցկացնում, սակայն այն ինչ-որ պահի անպայման կավարտվի: Մենք չենք կարող յուրաքանչյուր խաղում հաղթել և երբ դա տեղի ունենա, մենք պետք է պատրաստ լինենք ճիշտ արձագանքելու»:


Ամենակարդացված