Հոդվածներ

«Ռեալը» սպառիչ պատասխան է տվել «Բավարիային»
02.03.2024
1398 0

Մադրիդի «Ռեալը» հայտնել է «Բավարիային», որ չի պատրաստվում Ալֆոնսո Դևիսի տեղափոխության համար վճարել 70 միլիոն եվրո: 

Bild-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինններն» արդեն առաջարկել են 30-35 միլիոն ու պատրաստ են տրամադրել առավելագույնը 40 միլիոն:

Նշվում է, որ «Արքայական ակումբը» կարող է սպասել ևս մեկ տարի ու 2025-ին կանադացուն հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով:

Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում Ալֆոնսո Դևիսն անցկացրել 28 խաղ՝ դառնալով 1 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված