• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդե. «Եթե անհրաժեշտ լինի՝ կրկին կարմիր քարտի արժանի խախտում կկատարեմ Մորատայի նկատմամբ»

Հոդվածներ

Վալվերդե. «Եթե անհրաժեշտ լինի՝ կրկին կարմիր քարտի արժանի խախտում կկատարեմ Մորատայի նկատմամբ»
09.01.2024
2593 0

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի «Ատլետիկոյի» հետ (10.01.2024, 23:00):

«Սերուցքայինների» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք ոգևորված ենք, քանի որ կրկին հնարավորություն ունենք՝ հաղթելու նոր տիտղոս: Անհամբերությամբ սպասում եմ սուպերգավաթ մեկնարկին: Ես կցանկանայի ևս մեկ տիտղոս նվաճել, դա են հենց սպասում մեր ակումբում:

«Ատլետիկոյի» դեմ մրցելու ենք նաև Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում և միշտ հրաշալի է այդպիսի խաղ անցկացնելը: Մենք ցանկանում ենք խաղալ լավագույնների դեմ: Տեսնենք՝ կկարողանա՞նք այս մրցաշրջանում պայքարել յուրաքանչյուր տիտղոսի համար:

Ես հիշում եմ իմ առաջին սուպերգավաթը, երբ 2020-ին խախտեցի կանոնները Մորատայի նկատմամբ: Հրաշալի էր առաջին տիտղոսը նվաճելը, դա յուրահատուկ պահ էր:

Իհարկե նմանատիպ իրավիճակներում ես կրկին կխախտեմ կանոնները Մորատայի նկատմամբ:

Հնարավոր է, որ ես հիմա լավագույն մարզավիճակում եմ: Ես խաղում եմ սիրելի դիրքում և երջանիկ եմ:

Այս պահին հնարավոր չէ, որ ես տեղափոխվեմ Սաուդյան Արաբիա, անգամ եթե առաջարկեն 10, 20, 30 միլիոն... գումարը կարևոր չէ և դա չի փոխվի»:


Ամենակարդացված