• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խաբի Ալոնսո. «Իմ ապագան վտանգվա՞ծ է․ ամենակարևորը թիմն ու ակումբն են»

Հոդվածներ

Խաբի Ալոնսո. «Իմ ապագան վտանգվա՞ծ է․ ամենակարևորը թիմն ու ակումբն են»
13.12.2025
471 0

Իսպանիայի առաջնության 16–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Ալավեսի» հետ (15.12.2025, 00:00):

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք հիանալի՞ հանդես եկանք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Մենք չենք կարող պարտությունը նշել։ Բայց ես շատ դրական պահեր նկատեցի մեր խաղում, որոնք մեզ պետք կգան ապագայում»։

«Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո մեր ոչ մի ֆուտբոլիստ վնասվածք չի ստացել, իսկ Մբապեն վերադարձել է շարք և պատրաստ է խաղալու։

Շատ այլ ֆուտբոլիստներ բաց կթողնեն առաջիկա հանդիպո՞ւմը: Չնայած դրան, մենք բավականաչափ ուժ ունենք հաղթելու համար։ Մեզ շատ կարևոր խաղ է սպասվում։

Մենք ունենք 3 որակազրկված և մի քանի վնասված ֆուտբոլիստներ, ուստի նրանց տեղը առաջիկա խաղի հայտացուցակում կզբաղեցնեն «Կաստիլյայի» ներկայացուցիչները։ Վաղը կխաղան նրանք, ովքեր պատրաստ կլինեն»։

«Վաղվա խաղն ինձ համար է շատ կարևոր, քանի որ իմ ապագան վտանգվա՞ծ է: Ամենակարևորը թիմն ու ակումբն են։ Մենք ուզում ենք փոխել ստեղծված իրավիճակը մրցունակ մրցակցի հետ հանդիպման ժամանակ»։

«Բենզեման ասաց, որ հանդերձարանում մեզ առաջնո՞րդ է պակասում: Մենք միշտ միասին ենք, թե՛ վատ, թե՛ լավ պահերին։ Եթե կարողանանք լուծել ծագած խնդիրները, կդառնանք ավելի ուժեղ։ Մեր հանդերձարանում կան մի քանի փորձառու խաղացողներ։

Ես միշտ կարծել եմ, որ լավ հարաբերություններ ունեմ հանդերձարանի հետ, և որ մենք բոլորս նույն ալիքի վրա ենք։ Մեզ ընդհանուր նպատակ է պետք»։

«Հանրությունը համբերատա՞ր չէ մարզիչների նկատմամբ: Ես երկար տարիներ ապրում եմ ֆուտբոլային աշխարհում, և ինձ ոչինչ չի զարմացնում։ Ֆուտբոլը մեծ ջանքեր է պահանջում։ Կարծում եմ, որ թիմերի մարզիչների հեռացման դեպքերն ավելի հաճախ են եղել նախորդ դարաշրջաններում։

Մենք պետք է պատասխանատվությամբ մոտենանք մեր անկմանը և աշխատենք իրավիճակը փոխելու ուղղությամբ»։

«Խոսե՞լ եմ ես Պերեսի հետ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո: «Ռեալ Մադրիդ» վերադառնալուց հետո ես շատ եմ շփվում Ֆլորենտինոյի և ակումբի մյուս ղեկավարների հետ»։

 «Արբելոայի հետ խոսե՞լ եմ այն մասին, որ նա կարող է գլխավորել «Ռեալ Մադրիդը»՝ իմ հեռացման դեպքում: Կարծում եմ, որ Ալվարոն կարող է ապագայում դառնալ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ։ Բայց մենք նրա հետ այդ թեման չենք քննարկել»։


Ամենակարդացված